ԱՄՆ-ում մահացել է 30 տարի Սպիտակ տան մոտ բողոքի ակցիաներ անցկացնող կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում մահացել է շուրջ 30 տարի Սպիտակ տան մոտ միջուկային զենքի դեմ բողոքի ակցիաներ անցկացնող կինը, գրում է Daily Mail-ը:

Սա երկրի պատմության մեջ քաղաքական բողոքի ամենաերկարատև ակցիան է եղել:

Կոնսեպսյոն Պիչչոտոն մահացել է Վաշինգտոնում անտուն կանանց համար նախատեսված հաստատությունում: Կնոջ տարիքը հայտնի չէ: Ենթադրաբար, նա 80 տարեկան է: Մահվան պատճառը չի նշվում:

1981թ. ակտիվիստուհին վրան է խփել Սպիտան տան մոտ: Նա բողոքում էր Պարսից ծոցում պատերազմի, միջուկային, քիմիական պատերազմների և այլ խնդիրների դեմ:

Ակտիվիստուհին ծնվել է Իսպանիայում և գաղթել ԱՄՆ 18 տարեկանում:




Լրահոս