Անկարան ցանկանում է կարգավորել Մոսկվայի հետ հարաբերությունները. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ցանկանում է հարթել Սու-24-ի կործանումից հետո Մոսկվայի հետ հարաբերություններում ծագած իրավիճակը:

Ընդ որում, նա հիշեցրել է, որ դեկտեմբերին Բելգրադում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել բաց պահել դիվանագիտական ալիքները: «Մենք, ցավոք, այժմ նման վիճակ ունենք: Կցանկանայինք հարթել այն: Ռուսաստանը մեր գործընկերն է, Ռուսաստանը կարևոր գործընկեր է»,-Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանելով պատժամիջոցները՝ Չավուշօղլուն նշել է. «Ցավոք, Ռուսաստանը մի շարք սահմանափակող միջոցներ է ընդունել թուրք քաղաքացիների, գործարարների, ուսանողների հանդեպ, դա շատ վատ է: Մենք ՆԱՏՕ-ի միակ երկիրն էինք, ով չմիացավ ՌԴ դեմ պատժամիջոցներին: Մենք հավատում ենք, որ մի օր առողջ միտքը կհաղթի»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս