Մերկելի համախոհը սպառնալիքներով լի նամակում խոստանում է դատել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավարիայի վարչապետ և Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված սպառնալիքներով նամակում խոստանում է դատել կանցլերին: Նա պահանջել է պատասխանել նամակին մինչև ուրբաթ. փոխանցում է Reuters-ը:

Նամակում նա կոչ է անում բացել Ավստրիայի հետ սահմանին կենտրոնները, որոնք կարող են արագացնել ներգաղթյալների արտաքսումը, որոնք չեն պատասխանում Գերմանիայի՝ քաղաքական ապաստանի ապահովման հարցով պահանջներին:

Անցած տարի Գերմանիան 1,1 մլն փախստականների ապաստան է տրամադրել: Գերմանիայում շատերն են քննադատում Մերկելին միգրացիոն քաղաքականության համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս