Apple-ի ղեկավարը քննադատել է ռուբլու գնանկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը քննադատել է ռուբլու գնանկումը, գրում է Bloomberg-ը:

Նրա խոսքով՝ աշխարհում տնտեսական խնդիրները, համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղումը, ինչպես նաև համաշխարհային արժույթի թուլացումը, մասնավորապես, ռուբլու գնանկումը՝ դոլարի նկատմամբ, բացասական ազդեցություն են ունենում ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա:

«Մեր արդյունքներն առավել տպավորիչ են՝ հաշվի առնելով մարտահրավերները, որոնք ստեղծվում են գլոբալ մակրոտնտեսական միջավայրի կողմից»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Apple-ի ղեկավարը տարեկան ավելի քիչ է վաստակել ընկերության այլ թոփ-մենեջերներից:




Լրահոս