Ձախողված բնակարանագողը նաեվ հետախուզվող էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 12-ին մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել իր բնակարան, սակայն տեսնելով իրեն եւ ոչինչ չգողանալով՝ դիմել է փախուստի: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 32-ամյա Էդուարդ Մ.-ն, որը, ի դեպ, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս