“Հայաստան” համահայկական հիմնադրամն այս տարի նախատեսում է սկսել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը: Այս մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստում լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Վերջինիս խոսքով` այս ճանապարհի կառուցումը հնարավորություն կտա Երևանից Ստեփանակերտ հասնել 3 ժամում:
“Ճանապարհի ընդհանուր երկարությունը 114 կմ է, և արժեքը՝ մոտավորապես 30 մլն ԱՄՆ դոլար”,-նշեց Արա Վարդանյանը` հավելելով, որ ճանապարհի հողային մասի աշխատանքներն արդեն ՀՀ և ԼՂՀ կառավարությունների կողմից մեծ մասամբ իրականացվել են, մնում են ասֆալտապատման աշխատանքները:
Ըստ Վարդանյանի` այս ճանապարհի կառուցումը մի քանի դրական կողմեր ունի, այդ թվում կնպաստի Մարտունու շրջանի զարգացմանը, ինչպես նաև կգրավի զբոսաշրջիկներին:
Խոսելով 2012թ. հիմնադրամի կատարած աշխատանքներին տրված գնահատականների և արդյունքների մասին, Արա Վարդանյանն ասաց, որ դրանք գնահատվել են գոհացուցիչ, հանձնաժողովն ընդունեց բոլոր հաշվետվությունները, որևէ խնդիր չառաջացավ։