ԻՊ դահիճն իրեն նոր Հիտլեր է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ահաբեկիչ Ջիհադ Սիդը հայտարարել է, որ մտադիր է դառնալ նոր Հիտլեր և «ոչնչացնել հրեա ժողովրդին». գրում է The Daily Mail-ը:

Պարբերականը հայտնել է, որ ավելի վաղ ահաբեկիչն իրեն Ջիհադի Ջոնի հետնորդ է անվանել, ով ոչնչացվեց Սիրիայում ամերիկյան անօդաչու սարքի հարվածից:

The Daily Mail-ի տվյալների համաձայն՝ Սիդը ժամանակին հինդուիզմ էր քարոզում, սակայն 18 տարեկանում իսլամ է ընդունել և վերցրել Աբու Ռամաշ անունը:

Նա նման հայտարարությամբ հանդես է գալիս տեսանյութում, որտեղ վեհացնում է նացիստական բռնապետին և հայտարարում, որ մտադիր է իրագործել Հիտլերի գաղափարները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս