«Ռոստուրիզմ»-ը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող ռուսներին ԻՊ հնարավոր հարձակումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոստուրիզմ»-ը նախազգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին, որոնք գտնվում են Թուրքիայում, «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկչությունների մասին: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ. գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ իրավասու մարմինների տվյալների համաձայն՝ ԻՊ առաջնորդները պլանավորում են պատանդ վերցնել ՌԴ քաղաքացիների, որոնք գտնվում են Թուրքիայում: Պատանդներին կարող են օգտագործել հանրային մահապատիժների համար, ինչպես նաև` որպես «կենդանի վահան» սիրիական կառավարական ուժերի դեմ պայքարում:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԻՊ-ը մտադիր է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի 18 նահանգներում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս