![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/12596666_1114707361902647_1947639258_o.jpg)
Ինչպես արդեն հայտնել էինք, այս գիշեր Ոստիկանության Կենտրոնականի բաժին է տարվել յոթ անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ: Ազատության հրապարակից վերցվել են նաև 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր: Նաև պարզվել է, որ բերվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ գողություններ կատարելու մեղադրանքով:
Նշենք, որ բերման ենթարկվածներից երեքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն են, իսկ մյուս չորսը` նրանց հետ կապ չունեցող անձինք:
Այսօր Ազատության հրապարակում այս առթիվ ասուլիս էին հրավիրել շարժման անդամներն ու ներկայացրել տեղի ունեցածը:
Մանրամասները` տեսանյութում.