Հունիսի 1-ին երեխաների համար ատրակցիոններն անվճար կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին Երեւանի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ:
“Հաղթանակ” զբոսայգում այդ օրը առավոտյան ժամը 10:00-13:00-ն մինչեւ 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից:
Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական ծանոթ համույթները, այնուհետեւ նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:
Ազատության հրապարակն այդ օրը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի:
Ի դեպ, երեխաների սիրած քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերություններն այդ օրը Կենդանաբանական այգում, “Հաղթանակ” զբոսայգում, Ազատության հրապարակում եւ մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում հատուկ անակնկալներ են պատրաստել փոքրիկների համար։




Լրահոս