Գրպանահատություն կատարած տղամարդը խոստովանել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 28-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հայտնել է, որ նախորդ օրը թիվ 63 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.500 դրամ, 200 ռուբլի, անձնագիրը, բնակարանի բանալիները և զեղչի քարտը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հանցագործությունը կատարելու կասկածանքով, Գալշոյան փողոցի թիվ 12 շենքի բակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: 52-ամյա տղամարդը խոստովանել է արարքը: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս