Թուրքական զորքերը ծանր զինտեխնիկայով հատել են սահմանը սիրիական Հալեպ քաղաքի մոտ. փոխանցում է Global Research-ը՝ հղում անելով Hawar News-ին:
Անկարան հերքել է ներխուժումը, սակայն թուրքական մի շարք պարբերականներ հաստատել են այն:
Թուրքիան արդեն սկսել է հրետանային հարվածներ հասցնել սիրիական սահմանի ուղղությամբ: Stratfor հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ այսպիսով Անկարան փորձում է թուլացնել իր թշնամիների պաշտպանական դիրքերը՝ ցամաքային օպերացիա անցկացնելու նպատակով:
Stratfor-ը նշում է, որ Թուրքիայի ենթադրյալ ռազմական օպերացիան կարող է ուղղված լինել քրդական խմբավորումների դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան