Նախախորհրդարանը հրավիրում է Ազատության հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախախորհրդարանը մայիսի 31-ին` ժամը 19:00-ին հրավիրում է Երևանի Ազատության հրապարակ՝ Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզի քննարկմանը:
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԳԱՂՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ
ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում գործունեություն
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նպատակը՝
Հայաստանում նորգաղութային կեղեքման գործիքի վերածված պետական կառավարման համակարգի մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ձևավորելու և լեգիտիմացնելու միջոցով վարչախմբի անցնցում կերպով հեռացում և նոր որակի պետության ձևավորում
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
Նախախորհրդարանի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկրի գաղթօջախներում Համահայկական շարժման տեղական համակարգող մարմինների ցանցային համակարգի (այսուհետև՚ Շարժում) ձևավորում և կառավարում հետևյալ հիմնական նպատակներով.
. զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման նախապատրաստում,
. Շարժման վերածում անհաղթահարելի ուժի՚ նրա կազմակերպվածության, կայունության, ինքնաբավության, նպատակասլացության և այլ հատկանիշների շնորհիվ:
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
2.1. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով զուգահեռաբար գործող հետևյալ կառավարման մարմինների ձևավորում.
. Սահմանադրական արդարության ատյան (անցումային արդարադատության սկզբունքների հաշվառմամբ),
. Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով,
. Հիմնադիր խորհրդարան,
. Անցումային կառավարություն:
2.2. Հիմնադիր խորհրդարանի գումարում[1] և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում՚ Հայաստանում նոր որակի պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի ընդունում:
2.3. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
Բաց հանրաքվեի տարբերակով Հիմնադիր խորհրդարանի և առնվազն 835.514 քաղաքացիների[2] միջև նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.
4.1. Սցենար 1. Վարչախումբը հեռանում է մինչև 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը.
. Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում՚ լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,
. Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
. Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
4.2. Սցենար 2. Վարչախումբը շարունակում է պետական կառավարումը 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումից հետո.
. Լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում Շարժման անհաղթահարելի ուժի գործադրման միջոցով,
. Գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
. Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
Քայլ 5.Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)
12. Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:
[1] Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանը լուծարվում է, իսկ Շարժման կառավարումն ստանձնում է Հիմնադիր խորհրդարանը:
[2] Պաշտոնական տվյալներով մասնակիցների առավելագույն քանակ արձանագրած համապետական ընտրությունների (2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ, 1.671.027 մասնակից) մասնակիցների 50%+1 թիվն է:




Լրահոս