Մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, պաշտոնական այցով ՀՀ ԱԻ նախարարություն կժամանի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և աջակցություն ցուցաբերել տեղի փրկարար ծառայությանը։
ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ ԱԻ նախարարության շարահրապարակում տեղի կունենա ԱԻՆ ձեռքբերումները և տեխնիկական հագեցվածությունը ներկայացնող ցուցադրություն, ինչպես նաև կանցկացվի ցուցադրական ուսումնավարժություն։