Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մրցաշրջանի վերջում կհեռանա թիմից: Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել իսպանացու իրավունքները չգնել «Միլան»-ից, որին էլ նա պատկանում է:
Այս դեպքում Տորեսը ստիպված պետք է լքի «Ատլետիկո»-ն` վարձակալության ժամկետի ավարտին, քանի որ մադրիդցիները ՖԻՖԱ-ի սանկցիայի պատճառով չեն կարողանա Տորեսի հետ նոր պայմանագիր ստորագրել: