Երկրաշարժերը 2013թ. մայիսի 23-ից մինչեվ 29-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 23-ից մինչև 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 28-ին Աշոցք գյուղից 4 կմ դեպի հարավ-արևմուտք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումներն են:
Մայիսի 24-ին 3 բալանոց 2 երկրաշարժ է տեղի ունեցել, մեկը Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Սալմաստ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մյուսը` Վրաստանում, Դմանիսի քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ, բոլորն էլ խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ), զոհեր և ավերածություններ չկան: Մայիսի 23-ին Տոնգայի Թագավորության ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են 7.4 և 6.3 մագնիտուդ ուժգնություն: Մայիսի 24-ին Օխոտի ծովում` Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 408 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած 8.2 մագնիտուդով երկրաշարժն ունեցել է մոտավորապես 600 կմ խորություն: Կուրիլյան կղզիներում և Սախալինի ափամերձ հատվածում հայտարարվել էր ցունամիի վտանգ, ինչն այնուհետև հերքվել էր: Խորքային երկրաշարժն զգացվել է ողջ Ռուսաստանի երկայնքով, նույնիսկ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ որոշ բարձրահարկ շենքերից կատարվել է մարդկանց տարհանում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև ճապոնական մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում` մայրաքաղաք Տոկիոյում: Ժամեր անց երկրաշարժին հետևել է 6.8 մագնիտուդով հետցնցում: Սեյսմիկ ակտիվությունն այս տարածքում դեռ պահպանվում է:
Տեղեկացնում են “ՍՊԾ” գործակալությունից




Լրահոս