Ազատության հրապարակում 17-ամյա աղջիկը հափշտակել է 16-ամյա պատանու հեռախոսը և դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում hունվարի 26-ին, ժամը 16.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի պատանի և մատնացույց արել 1998 թ. ծնված Ռ. Խ.-ին և 1997 թ. ծնված Լ. Ա.-ին` հայտնելով, որ վերջիններս վերցրել են իր բջջային հեռախոսը և չեն վերադարձնում: Ոստիկանության ծառայողներն աղջիկներին ներկայացրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ժամը 17.00-ին 2000 թ. ծնված Գ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, անհայտ քաղաքացուհին բացահայտ հափշտակել է իր «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ռ. Խ.-ի և Լ. Ա.-ի ընկերուհին` 1999 թ. Ա. Մ.-ն:

Նույն օրը, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Կորյունի փողոցից բաժին են ներկայացրել Ա. Մ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնն առգրաված է: Կատարվում է քննություն:




Լրահոս