Դերասանուհի Սեդա Սարգսյանին հեռուստադիտողները վերջին անգամ տեսել են “Եզրագծից այն կողմ” սերիալում, որտեղ, ըստ սյուժեի, Սեդայի մարմնավորած հերոսուհին մեկնեց երկրից: Հեռուստասերիալից դուրս գալը, սակայն, պայմանավորված էր դերասանուհու ամուսնությամբ: Սեդան ամուսնացել է 2012-ի հունիսի 5-ին և մի քանի օրից կլրանա նրա ամուսնության մեկ տարին:
Վերջերս պարզեցինք, որ դերասանուհին մայրացել է: esyes .am-ը կապ է հաստատել ամուսնությունից հետո Երևանում բնակվող Սեդայի հետ. վերջինս ընդունել է շնորհավորանքը, սակայն նշել, որ չի ցանկանում խոսել անձնականից, բալիկից և ամեն կերպ փորձում է չերևալ, մոռացվել:
Դերասանուհին տղա է ունեցել: “Որոշել եմ չխոսել բալիկի մասին, չնշել երբ է ծնվել, ինչ է անունը,- նշեց Սեդան և հավելեց, որ առաջիկա մի քանի տարիներին չի ներկայանալու որպես դերասանուհի: -Առաջիկայում բալիկի խնամքով եմ զբաղվելու և կարիերայում նորություններ չեմ ունենալու”: