ՔԿՀ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՄԵԴԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարդաշեն» ՔԿՀ նախկին աշխատակից Սարգիս Այվազյանը վերադարձրել է տարիներ առաջ 10 տարվա անբասիր ծառայության համար ստացած կրծքանշանը: Այցելելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ նա կրծքանշանը հանձնել է մեզ` խնդրելով այն փոխանցել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նման քայլի դիմելու պատճառն այն է, որ 2012թ. Սարգիսն աշխատանքից ազատվել է ՔԿՀ պետ Համլետ Խլղաթյանի պարտադրանքով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խլղաթյանն էլ իր հերթին է հաստատել այս տեղեկությունը, որ ինքն է աշխատակցին ասել՝ «դիմում գրի՛ր, գնա՛»:
Փաստորեն, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդուն կարող են 10 տարվա անբասիր ծառայության համար կրծքանշան տալ, այնուհետեւ ինչ-որ անձանց թելադրանքով ստիպել, որ նա աշխատանքից դուրս գա: Եվս մեկ ուշագրավ փաստ. Ս. Այվազյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ԱՆ Հրայր Թովմասյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ ակնկալելով խնդրի արդար լուծում, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի արձագանքել: Ահա թե ինչպիսի ապահով Հայաստան է կառուցում Ս. Սարգսյանը:




Լրահոս