ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ֆինանսական օժանդակության համար հաշվեհամար է բացել: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից տեղեկացավ, որ արդեն կան ընկերություններ, որոնք իրենց օժանդակությունն են ցուցաբերել գյուղացիներին: Անձամբ գյուղնախարարը 300 հազար դրամ է տրամադրել, «Արտֆուդ» ընկերությունը՝ 2 մլն դրամ, «Մուշ»-ը՝ 50 հազար դրամ, «Նոյան» բնական հյութերի գործարանը՝ 2 մլն դրամ, գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ 150 հազար դրամ, «Աթենք»-ը՝ 300 հազար դրամ, «Երեւանի կոնյակի գործարան»-ը՝ 500 հազար դրամ, «Գյումրի» գարեջրի գործարանը՝ 300 հազար դրամ, «Ֆլեշ»-ը՝ 2 մլն դրամ: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին կոչ է արել հաշվեհամարին փոխանցել իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն առ այսօր չի հայտարարել կարկուտից տուժած գյուղացիներին իր անձնական միջոցներից որեւէ օգնություն տրամադրելու մասին:




Լրահոս