Հունվարի 25-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Ֆրանց Ու.-ն և հայտնել, որ 4 օր առաջ իրենց շենքի բակում իրեն դանակահարել են:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, նշված շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Ֆրանց Ու.-ի ոտքերին դանակով հարվածներ է հասցրել 1990 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն:
Հունվարի 26-ին, ժամը 10.45-ին, Անդրանիկ Ս.-ն Նոր Արեշից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: