ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումներին Հայաստանից մասնակցում են միայն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: Իշխանական թեւն այդպես էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից որեւէ պատգամավորի չի գործուղել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող լսումներին: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է շահագրգռված լինեին միջազգային ամբիոններում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին իրենց տեսակետը հայտնել` պաշտպանելով հայկական կողմի շահը: ՀՀԿ-ական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորների` ԵԽԽՎ լսումներին չմասնակցելը պատահական չէ. այս շաբաթ ԱԺ-ում քննարկվեց ու քվեարկվեց ՀՀ կառավարության ծրագիրը: Եվ իշխանությունները ստիպված են եղել իրենց թիմին պահել Երեւանում` կոճակ սեղմելու համար: Այլապես անհասկանալի է` ինչու են իշխանությունները տարատեսակ անիմաստ միջոցառումների պատվիրակություններ գործուղում, իսկ նման կարեւոր տեղեր` ոչ:
ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ