Իշխանությունները ցանկանում են ընտրություններում քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրություններում քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային: Այս նպատակով նույնիսկ բանակցություններ են վարել եվրոպական կառույցների հետ, որոնք խոստացել են անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացնել: Այս համակարգը ներդնելով՝ իշխանությունները ցանկանում են ստանալ մի իրավիճակ, որ մարդիկ վախից կամավոր քվեարկեն իրենց օգտին: Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ քաղաքացիների այն ստվար հատվածը, որն աշխատում է որեւէ հաստատությունում, հոգեբանորեն վախենում է իշխանություններին հակադրվել՝ մտածելով, թե ընտրական գործընթացն ամբողջությամբ ինչ-որ կերպ վերահսկվում է:

Եվ այս իրավիճակում էլեկտրոնային քվեարկության անցնելու տարբերակը գտնված ելք է: Մարդիկ այլեւս կասկած չեն ունենա, որ իրենց քվեարկությունը վերահսկվում է: Արդյունքում պետական ծառայողները կամ ինչ-որ կերպ իշխանություններից կախում ունեցող ընտրողները ինքնակամ իշխանությունների օգտին կքվեարկեն եւ ՀՀ-ում կլինեն ազատ ու թափանցիկ ընտրություններ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս