
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն շարունակում է հույս փայփայել, որ իրեն կհաջողվի ձեռք բերել «Սելտա»-ի հարձակվողին: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել Նոլիտոյին, չնայած նրան, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում նոր ֆուտբոլիստ ձեռք բերել:
«Ձմեռային տրանսֆերային պատուհանը փակվում է երկուշաբթի` 12:00-ին: Մինչ այդ ժամը պետք է սպասել: Մենք կունենանք նոր ֆուտբոլիստ թե ոչ, սակայն մեր նպատակներից մեկը շարունակում է մնալ տիտղոսների նվաճումը», – Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը: