ՉԻ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանները պատրաստվում են հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ անել: Հիշեցնենք, որ նրանք անցյալ տարի՝ այդ օրը, նույնպես գործադուլ արեցին: Գործադուլի պատճառը Վճռաբեկ դատարանի անկանխատեսելի գործունեությունն է. պարզ չէ, թե ինչու են կայացվել այս կամ այն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ չընդունելու, մերժելու որոշումները: «Որտեղ կա անկանխատեսելիություն, ստվեր, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Եվ հիմա դատական համակարգում ոչ մի դրական տեղաշարժ չկա, ոչ մի փոփոխություն: Նպատակը մեկն է՝ հանրությանը եւ իշխանություններին ցույց տալ, որ դատական համակարգում լուրջ խնդիր կա»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ գործադուլի նախաձեռնողները գրեթե 50 հոգի են, որոնց առայժմ միացել է եւս 20 փաստաբան:




Լրահոս