«Յուվենտուս»-ի հաղթանակը Գավաթի կիսաեզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները տնային հաղթանակ են տարել «Ինտեր»-ի նկատմամբ` Իտալիայի գավաթի առաջին կիսաեզրափակչում: Թուրինում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 3:0 հաշվով:

Դուբլի հեղինակ է դարձել Ալվարո Մորատան, ով 36-րդ րոպեին 11-մետրանոց իրացրեց, ապա աչքի ընկավ նաև 63-րդ րոպեին: Երրորդ գոլի հեղինակը դարձավ Պաուլո Դիբալան` 83-րդ րոպեին:

Պատասխան հանդիպումը կկայանա Միլանում` մարտի 2-ին:




Լրահոս