Ավստրալիայում ԻՊ ահաբեկիչը ցանկացել է պայթուցիկ սարք տեղադրել կենգուրուի պայուսակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայում անց է կացվում ահաբեկչության կազմակերպման գործով աղմկահարույց դատական գործընթացը, փոխանցում է Lifenews-ը:

Ամբաստանյալի աթոռին 19-ամյա Սեվդետ Ռամադան Բեսիմն է, ով հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:

Մելբուրնի 19-ամյա բնակիչը պլանավորել է մասսայական ահաբեկչություններ իրականացնել վետերանների օրվա տոնակատարությունների ժամանակ:

Քննության տվյալների համաձայն՝ երիտասարդը ցանկացել է պայթուցիկ սարք տեղադրել կենգուրուի պայուսակում: Կենգուրուն Ավստրալիայի ազգային խորհրդանիշն է, և այդ իսկ պատճառով ահաբեկիչը հաշվարկել է, որ այն ցանկալի հյուր կլինի տոնակատարությունների ժամանակ և ոչ ոք չի նկատի:

Բեսիմի հանդեպ պատիժը կհայտարարվի հաջորդ շաբաթ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս