Մեր ձեռքբերումը շատ մեծ է. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայոց բանակի օրվա առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անկախության տարիների ընթացքում կարողացել ենք ունենալ մի կառույց, որը ոգևորում է հայ ժողովրդին:

«Մենք իրոք հպարտանալու առիթ ունենք: Մեր ձեռքբերումը շատ մեծ է, որն ապահովում է մեր պետության  անվտանգությունը: Մեր բանակը մեր երկրի, մեր ժողովրդի հպարտությունն է»,- հայտարարեց նա:

Նա իր խոսքն ուղղեց բոլոր զինվորականներին:  «Ուզում եմ ողջույնի խոսքը հղել այս պահին այն զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները»,- եզրափակեց նա:




Լրահոս