Դոնբասի մասին Պուտինի հայտարարությունից հետո Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ խնդրելով գնահատական տալ Դոնբասի մասին Պուտինի հայտարարությանը: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:

«ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն քննարկումների ընթացքում հայտարարել է ՌԴ ղեկավարության՝ պատմությունը վերագրելու փորձերի անթույլատրելիության մասին: Ռուսաստանը կասկածի տակ է դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու քաղաքական անկախությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ «ռուսական ղեկավարության՝ վերջին ցինիկ մանիպուլյացիաներին արժանի հակահարված է տրվել Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ խորհրդակցություններում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համառուսական ազգային ճակատ» ֆորումի ընթացքում պատմել է ռուս հեղափոխական գործիչ Վլադիմիր Լենինի սխալների մասին, մասնավորապես, հայտարարելով, որ «Դոնբասի հանձնումն Ուկրաինային Լենինի սխալն էր»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս