ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տուրիզմ զարգացնել առանց զուգարանների հնարավոր չէ: Այս զուգարանները պետք է լինեն ինքնածախսածածկման սկզբունքով: Ծրագրի իմաստը դրանում էր: Ակնհայտ է նաեւ, որ այս փորձնական ծրագիրը չի տվել այն արդյունքները, որոնք մենք ակնկալում էինք»:

Տիգրան Սարգսյան

Վերարտադրված վարչապետը եւս մեկ անգամ հաստատեց իր եւ ՀՀ կառավարության՝ տնտեսակազմաքանդիչ լինելու հանգամանքը, քանի որ միայն նման «փայլուն» տնտեսական գիտելիքներ ունեցողները կարող էին եկամուտ ակնկալել 170 հազար դոլար արժողությամբ զուգարաններից: Դրանք, իհարկե, կարելի էր 3 անգամ պակաս գնով գնել, բայց ատկատաբանության եւ բյուջետային միջոցների մսխման ոլորտում այս քայլը պարզապես նորարարություն չէր լինի: Դրա համար էլ գյուտարարը գյուտ արեց՝ ծրագիրը չի տվել իր արդյունքները: Իսկ դա ի սկզբանե պարզ էր նույնիսկ 3-րդ դասարանի աշակերտների համար, որոնք, սակայն, վարչապետ չեն ուզում դառնալ:




Լրահոս