Զիկա վիրուսի վարակման դեպքեր են գրանցվել եվրոպական 7 երկրներում: Բացի Գերմանիայից՝ վիրուսի վարակման դեպքերի մասին հայտնել են Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան և Նիդեռլանդները, փոխանցում է DW-ն:
Գերմանիայում վիրուսի վարակման 2 դեպք է գրանցվել: Վիրուսը տարածվում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում:
Բոլոր դեպքերում վիրուսով վարակվել են Լատինական Ամերիկայի երկրների այցի ժամանակ: Վիրուսը առավել տարածում է ձեռք բերել Բրազիլիայում, որտեղ ներկա պահին վիրուսի վարակման արդեն ավելի քան 4 հազար դեպք է գրանցվել: Կոլումբիայում հայտնում են 16,5 հազար վարակվածի մասին:
Վիրուսը, որպես կանոն, բարդացումներ չի առաջացնում մեծահասակների մոտ: Այն հատկապես վտանգավոր է հղի կանանց համար: Դեռևս հիվանդության դեմ պատվաստանյութ գոյություն չունի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան