«Հանգի՛ստ խոսա, արդեն որերորդ անգամն ա՝ դու առիթավորվում ես»:
Վերջապես Ռոբերտ Նազարյանի ձայնն էլ լսվեց: Քաղաքապետ եղած ժամանակ կարծես թե չէր լսվում, արածն էլ չէր երեւում, որովհետեւ պետք է մի բան արված լիներ, որ երեւար: Հետո էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստացավ, ու էլի ձայնը չէր լսվում, մենակ լղոզելու արվեստն էր սովորել ու տեղը տեղին լղոզում էր: Հրանտ Բագրատյանի հարցին էլ պատասխանելու փոխարեն լղոզեց, եւ արդյունքում Բագրատյանը նրա վրա ձայն բարձրացրեց: Այստեղ պարզ դարձավ, որ նախկին քաղաքապետը ոչ միայն վրդովվել գիտի, ոչ միայն էմոցիաներ է արտահայտում, այլեւ նույնիսկ «քուչի» բառապաշարին է ծանոթ: