Էլիտար դասալիքների բացահայտման շարքը շարունակվելու է. ովքե՞ր են ծառայությունից խուսափած բարձրաստիճան պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն ներկայացրել էր ՀՀ զինված ուժերում ծառայություն չանցած ԱԺ պատգամավորներին, ՀՀ կառավարության անդամներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ընդգծել ենք նաև, թե ինչ պատճառով էլ որ նրանք ազատված լինեն պարտադիր զինվորական ծառայությունից՝ ուսումնական թե առողջական, դրանից խնդրի էությունը չի փոխվում: Նրանք համարվում են մերօրյա դասալիքներ:

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այսուհետ սկսում է շարք՝ ՀՀ պաշտոնյաների որդիների ու թոռների մասին, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով խուսափել են ծառայել ՀՀ զինված ուժերում: Ովքեր կունենան այս առնչությամբ տեղեկություններ, խնդրում ենք զանգահարել (010, 096, 093) 54 64 23 հեռախոսահամարով, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: Գաղտնիությունը երաշխավորում ենք:




Լրահոս