
«Ես կարող եմ ներել, ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, ես ապրել եմ այնպես, որպեսզի առիթներ չտամ, որպեսզի ես ներողություն խնդրեմ»:
Գալուստ Սահակյանը ներողամիտ մարդ է՝ մաքրամաքուր ու ազնվագույն: Եթե իր գործընկեր իշխանավոր-օլիգարխների օրինակով մի եկեղեցի էլ կառուցի, սրբերի շարքն էլ կդասեն: Գալուստ Սահակյանը պատվախնդիր ու հպարտ մարդ է, նա երբեք ներողություն չի խնդրում, նա հայ ազգի ուրախությունն է, ցավը եւ ամոթը: Գալուստ Սահակյանը պարզապես Գալուստ Սահակյանն է եւ վերջ: Իսկ եթե ավեի լուրջ, Գալուստ Սահակյանն իրականում ներողություն պետք է խնդրի միայն համայն մարդկությունից՝ իր գոյության համար, իր մտքի գոհարների համար, իր «շուլուխների» համար: Սակայն, ինչպես երեւում է, Գալուստ Սահակյանը հավերժ է: