Ռումբի մուլյաժը խուճապ է առաջացրել Փարիզի օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում «Ֆեդեքս» փոստային ծառայության աշխատակիցները կասկածելի սարքեր են հայտնաբերել բեռնափոխադրման ժամանակ, փոխանցում է NDTV-ն:

Օդանավակայանում հայտնել են, որ ոստիկանության հատուկ ջոկատը խուզարկում է անցկացրել և պայթուցիկ սարքերի նման մետաղական իրեր հայտնաբերել:

Օդանավակայանում իրական խուճապ է սկսվել: Պարզվել է, որ պայթուցիկ սարքերով բեռը նախատեսված է Թունիսում ԱՄՆ դեսպանատան համար՝ այնտեղ անվտանգության ապահովման հարցով անձնակազմի ուսուցման նպատակով:

Փոստային ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ նման գործողություններն անթույլատրելի են Փարիզի ահաբեկչություններից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս