ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նախօրեին կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում: Ինչպես հայտնի է, հրազենային վիրավորում են ստացել և վիրավորնել 36-ամյա Սերգեյ Գրիգորյանն ու 47-ամյա Արթուր Թորոյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ նրանք ընկերներ են, իսկ Սերգեյ Գրիգորյանը, ով առավել հայտնի է Ֆազ անվամբ, Երևանի «Չերեմուշկա» կոչվող տարածքի հեղինակություններից է. նա այդ տարածքում ճանաչված և հարգված անձնավորություն է:
Մեր տեղեկություններով՝ իրավապահները դեռևս չեն կարողանում պարզել, թե ինչպես, որտեղ և ինչի արդյունքում է միջադեպ տեղի ունեցել: Բանն այն է, որ վիրավորներն իրենք հրաժարվում են ցուցմունք տալ: Իսկ իրավապահները չգիտեն, թե նրանք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որպեսզի կարողանան հնարավոր ականատեսներին պարզել և այդ ճանապարհով եղելությունը ճշտել:
Թերևս, հասկանալի է՝ ինչու են ընկերները հրաժարվում իրավապահների հարցերին պատասխանել. քրեական կամ թաղային հեղինակություններն իրենց կանոններն ունեն: