
«Ռոմա»-ի ղեկավարությունը դիտարկում է «Սպարտակ»-ի կիսապաշտպան Սերդար Տասկիին ձեռքբերելու տարբերակը, հայտնում է Il Tempo-ն:
Նշվում է, որ իտալական ակումբի հիմնական տրանսֆերային նպատակը համարվում է «Սամպդորիա»-ի պաշտպան Էրվին Ժուկանովիչը: Սակայն բոսնիացի ֆուտբոլիստը գերմանական «Շտուտգարդ» տեղափոխվելուց մեկ քայլի վրա է գտնվում, որտեղ մոտ ժամանակներս պետք է բժշկական հետազոտություն անցնի:
Ընթացիկ մրցաշրջանում Տասկին Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ և ստացել չորս դեղին քարտ: