Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան ցանկանում է շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մերժել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի առաջարկները` ընտրելով «արքայական ակումբ»-ը: Հարձակվողը «Ռեալ»-ի ֆուտբոլիստ կդառնա ամռանը, եթե իսպանական ակումբի ներկայացուցիչները կարողանան խուսափել ՖԻՖԱ-ի սանցկիաներից:
Այս մրցաշրջանում հարձակվողը 17 խաղում խփել է 17 գոլ: