
Մյունխենի 18-ամյա բնակիչ Անդրեյ Ցիսիլսկին նկարահանել է, թե ինչպես է բարձրանում Կահիրեում հնագույն բուրգերից մեկը:
Իր էքստրեմալ փորձի համար նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում. գրում է Daily Mail-ը:
Չնայած իրավապահների հետ ծագած խնդիրներին՝ երիտասարդը չի զղջում իր արարքի համար: «Դա բացարձակ սյուրռեալիստական էր: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի կանգնած աշխարհի հրաշալիքներից մեկի գագաթին»,-ասել է նա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան