ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ ԻՊ դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը որոշում է ընդունել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար Թուրքիա AWACS ինքնաթիռներ ուղարկելու մասին. փոխանցում է Gazeta.ru-ն:

«Հարավում մենք համաձայնության ենք եկել Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժգնացման հարցով ինքնաթիռների առկայության մեծացման շուրջ»,-ասել է Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ ներկայացվել է դաշինքի ամենամյա զեկույցը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ ոչ բավարար են համարում ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս