ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերս մոտ տասն օր առաջ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Վրաստանից մեքենա է ներմուծել Հայաստան: Նրան տրվել է տասնհինգ օր ժամկետ: Խնդրում եմ ասել՝ այդ ժամկետը լրանալուց հետո ի՞նչ պարտավորություն է կրում ներմուծողը:

Եղիշե Պետրոսյան (35 տարեկան, ծրագրավորող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի տվյալներով: Ըստ այդմ՝ «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու կամ մասնակի արտահանելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը, եթե սահմանված ժամկետում չարտահանված ապրանքները չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը, պարտավոր է՝ ա) այդ ապրանքների արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում դրանք վերահայտարարագրել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով՝ վճարելով այդ ռեժիմով նախատեսված մաքսային վճարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքներն արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից կամ՝ բ) սույն հոդվածի «ա» ենթակետում նշված ժամկետում ապրանքներն արտահանելու դեպքում վճարել նույն ենթակետում նշված տույժերը՝ հաշվարկված դրանք արտահանելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատելով գործող կարգից՝ խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին զերծ մնալ ավելորդ գումար ծախսելու եւ անտեղի տույժեր վճարելու վտանգից եւ նշված ժամկետներում կատարել անհրաժեշտ գործողությունները:




Լրահոս