“Բիզնես շրջանակներում լուրեր կան, որ “Լուսակերտի” թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է հայաստանյան բանկերից մեկին: Հիշեցնենք, սույն թռչնաֆաբրիկան դեռ մոտ 2 տարի առաջ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, “Մաքս գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վաճառեց “Դվին” կոնցեռնին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է: Կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեր թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ “Լուսակերտը” վարկի դիմաց մնացել է բանկին, պատասխանել է. “Գիտեք, նախ, “Դվին” կոնցեռնին չի վաճառել Խաչիկ Մանուկյանը, բայց ինչքան գիտեմ, բանկին է մնացել: Հիմա ոնց որ թե վաճառել են արդենե: Բայց դուք չէի՞ք գնել թռչնաֆաբրիկան, հարցին Սարգսյանը պատասխանել է. “Չէ, ես ուղղակի որ փորձ ունեի, մասնակցում էի կառավարմանը”:
Շարունակությունը՝ “Հայկական Ժամանակ”-ի այսօրվա համարում