Առավոտ. Քրեական գործ՝ Վարդան Ղուկասյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Ղուկասյանը թեեւ ութ ամիս է՝ քաղաքապետ չէ, սակայն շարունակում  է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների։
Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրիի ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները։ Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձեւակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ։ Մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամ գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար։ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, դիմել է իրավապահ մարմիններին։ Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ, թեեւ մեծ դժվարությամբ, այդուհանդերձ հանձնարարել է քրեական գործ հարուցել”:
Շարունակությունը`  “Առավոտի”-ի  այսօրվա համարում




Լրահոս