Ժողովուրդ. 35 հազար դոլարանոց ճաշկերույթ` Չարլզի պատվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի նստավայրում նախօրեի երեկոյան Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի պատվին տեղի է ունեցել պաշտոնական ճաշկերույթ: Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ” օրաթերթի աղբյուրները` այդ ճաշկերույթին, Սերժ Սարգսյանից ու արքայազնից բացի, ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Բրիտանիայից եկած գործարարներ: Սակայն հայ գործարարների զգալի մեծամասնությունը չի մասնակցել այդ ճաշկերույթին, քանի որ ի սկզբանե նրանց համար բավական լուրջ նախապայման է առաջ քաշվել. արքայազնի հետ ճաշելու համար պետք էր “Երևան, իմ սեր” հիմնադրամին հանգանակություն կատարել 15-35 հազար դոլարի սահմաններում: Ու հենց այս “մուտքավճարի” պատճառով էլ շատերը հրաժարվել են մասնակցելուց` “բալը թանկ” համարելով:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս