Հայ հրաձիգները մասնակցում են միջազգային մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Մյունխեն քաղաքում հունվարի 28-ին կմեկնարկի օդամղիչ զենքերով հրաձգության միջազգային մրցաշարը (IWK – INTERNATIONAL AIR GUN COMPETITION): Մրցաշարին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ:

Օդամղիչ հրացան ձևի մեծահասակների պայքարում կմրցեն Հրաչիկ Բաբայանները, Սուրեն Բերյանը եւ Քրիստիան Լաուերը: Երիտասարդների պայքարում կմրցեն Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը: Օդամղիչ ատրճանակ ձեւի մեծահասակների պայքարում կմրցի Էլմիրա Կարապետյանը, երիտասարդների պայքարում` Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը:

Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հանդես կգա գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:

Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ եւ մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Այն մրջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:




Լրահոս