Ռուսաստանում գրիպից 107 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում գրիպից հետո բարդացումներից 107 մարդ է մահացել. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարի հայտարարությանը:

Մահվան հիմնական դեպքերը կապված են «խոզի գրիպի» հետ: Մահածացների թվում 4 հղի և 8 երեխա կա:

ՌԴ առողջապահության նախարարի խոսքով՝ մահացածներից ոչ ոք պատվաստում չի անցել, սակայն ուշ է դիմել բուժօգնության:

Առողջապահության նախարարը կոչ է արել ադեկվատ գնահատել իրավիճակը: «2009թ., երբ խոզի գրիպի համաճարակ էր, 687 մարդ զոհվեց»,-հավելել է նա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս