
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 31-ին՝ ժամը 03.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակ փողոցի ի և Թբիլիսյան խճուղու խաչմերուկի մոտակայքում այրվում է թերթի կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.02-ին, մարվել` 04.17-ին: Մասամբ այրվել է թերթի կրպակ (3 քմ):