Գրետա մայրիկի մոտ սուր շնչառական վարակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը, հոսպիտալացվել է հիվանդանոց:

Նախորդ շաբաթվանից նա բուժում է ստանում Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այստեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, Գրետա մայրիկը վաղը դուրս կգրվի: Մեր հարցին՝ ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, պատասխանեցին, որ տիկին Գրետայի մոտ սուր շնչառական վարակ է հայտնաբերվել:

Այս պահին, բարեբախտաբար, վիճակն արդեն կայուն է:




Լրահոս