Հրաժեշտի հանդիպում՝ Տիգրան Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտի Արձանագրությունների պետ, դեսպան Փիթեր Սելֆրիջը հունվարի 27-ին ԱՄՆ կառավարության անունից Պետդեպարտամենտում հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Տիգրան Սարգսյանի հետ:

Փիթեր Սելֆրիջն ու Պետքարտուղարի գլխավոր տեղակալի օգնական, դեսպան Ջոն Հեֆերնը հրաժեշտի կարճ խոսքով են հանդես եկել` ընդգծելով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում գրանցված առաջնըթացն ու ձեռբերումները: Դեսպան Սարգսյանը ևս ընդգծել է Հայաստանի կառավարության հանձնառությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունեցած երկկողմ հարաբերությունների և բարեկամական գործընկերության ամրապնդմանը:

«Մենք կիսում ենք միևնույն արժեքները, հանդես ենք գալիս միևնույն սկզբունքների համար և աշխատում ենք միանման նպատակների հասնելու համար», – ասել է նա:

Միջոցառմանը ներկա են գտնվել Պետքարտուղարի օգնականի տեղական Բրիջեթ Բրինքը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մարի Յովանովիչը և Ջոն Էվանսը, պետդեպարտամենտի աշխատակիցներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, ամերիկահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:




Լրահոս