Հայր Անտոնը պատմել է «զինված հանցախմբի» մասին ողջ եղելությունը. անուններ են հնչել Սերժ Սագսյանի մերձավոր շրջապատից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված, «հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները: Նա նաեւ իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ Թութունջյանի կողմից ներկայացված անունների մեջ եղել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ: Արդյունքում, Սերժ Սարգսյանի մտերիմները դժվարանում են պատկերացնել, թե ինչպես կարող էին մարդիկ, որոնց իրենք ընկեր են համարել, ցանկանային, որ նախագահական ինքնաթիռը պայթեցվեր կամ համանման իրադարձություններ տեղի ունենային: Արդյունքում, ՀՀ ԱԱԾ-ն չգիտի ինչպես վարվել` բոլորին հետապնդե՞լ, թե մի մասի անունները չտեսնելու տալ: Ի դեպ, այս գործով լրագրողներ էլ են հարցաքննվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս